«Այսօր կարծես դատարկության է». Սոս Սարգսյանին հիշում է Հակոբ Ազիզիյանը
«Տաղանդավոր էր և բեմում, և կինոյում: Թատրոնում բեմի մեծ արտիստ էր, կինոյում՝ էկրանի մեծ արտիստ: Նա շատ բնական էր խաղում: Աստված նրան շատ բան էր տվել: Այդ ամենով հանդերձ շատ համեստ էր և պարզ: Նրա տաղանդի գաղտնիքը այդ պարզության մեջ էր»,- լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց Հայաստանի ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզիյանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Նրանք եղել են մտերիմ ընկերներ:
Հիշեցնենք, որ 1929 թվականի հենց այս օրը Ստեփանավանում ծնվել է հայ թատրոնի և կինոյի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:
«Այսօր կարծես դատարկություն է, բայց երբ հիշում ենք մեծ արվեստագետին, մեզ պարտավորված ենք զգում, նորից սկսում ենք նրա խորհուրդներով, նրա նման ծառայել արվեստին, բնաշխարհին: Նա միշտ մեզ հետ է, մեր մեջ է, ամեն մեկիս յուրօրովի օգնում է»,- ասաց Հ. Ազիզյանը:
Նա նաև հիշեց. «Ականատես եմ եղել, թե ինչպես էր վերջին տարիներին հրաժեշտ տալիս: Երբ գալիս էր Լոռի, վարորդին հետ էր ուղարկում, մենք միասին վայելում էինք Լոռվա բնաշխարհը: Նա կարծես թե հրաժեշտ էր տալիս: Մի անգամ գնացել էինք ծնողների գերեզմանին: Նա ասաց, որ մի կես ժամ իրեն մենակ թողնեմ: Ես հեռվից ուսումնասիրում էի, զգում էի, թե ինչ ապրումներ ունեցավ ծնողների գերեզմանի մոտ:
Հենց գալիս էր Լոռի իրեն լավ էր զգում: Կարծես թե բնությունը, բնաշխարհը նորից ներշնչում էր ապրելու, արարելու, ստեղծելու: Վերջին վեց տարիներին հիմնականում հիվանդ էր, ասում էր հենց լավանամ, գալու եմ գնանք Լոռվա ձորերը, եկեղեցիները»:
Նախորդող հրապարակում՝
«... Ողջ աշխարհում դրանք միակն էին` արդարության և բարու համար տառապյալի աչքեր» (լուսանկարներ, տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան