Ինչպես է Հայաստանը վերածվում գաստրոնոմիական զբոսաշրջային կենտրոնի. «Լենտա.ռու» (լուսանկարներ)
«Առանց սահմանների» կատակերգությունն արդեն վարձույթում է: Ֆիլմի գործողություններն ընթանում են Անդրկովկասում, ինչը ևս մեկ անգամ հիշեցնում է այդ տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի մասին, որտեղ զբոսաշրջիկները խոհանոցի, գինեգործության ու և իհարկե, կոնյակի փնտռտուքների մեջ են, հենց վերջին բրենդի հետ է ռուսալեզու աշխարհում ասոցացվում Հայաստանը:
«Լենտա.ռու»-ն ծավալուն անդրադարձ է կատարել հայկական կոնյակագործությանը, գինեգործության պատմությանը, խոհանոցին:
«Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները գինու տուրիզմի համար… Բիբլիական Արարատը, երկրի խորհրդանիշը, դարձել է Հայաստանի գլխավոր բրենդը…Եղեգնաձորցիներին հաջողվել է այծի պանրում հասնել համի ու հոտի կատարյալ համադրության…Կամքի ուժը չի բավարարում սեղանից հեռանալ առանց բոլոր ազգային ուտեստները փորձելու, իսկ հետո էլ բավարար ուժ չունես, երկորդ անգամ սեղանի կողքը չնստել»,-գրում է լրատվամիջոցը, հիշատակելով նաև տոլմայի, քյուֆտայի, գառան խաշլամայի ու ազգային այլ ուտեստների մասին:
Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք այստեղ: