ՖԻՖԱ-ի «Live your goals»-ի հերթական փուլը՝ Երևանում
Հոկտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի «Live your goals» ծրագրի շրջանակներում հերթական միջոցառումը: «Live your goals»-ը ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ՝ ֆուտբոլ խաղալու համար:
Այս անգամ, ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, միջոցառումն անցկացվեց Երևանի թիվ 4 և 124 դպրոցում: Անցկացվեց ֆուտբոլի բաց դաս, 50 փոքրիկ ֆուտբոլիստուհիներ կատարեցին ֆուտբոլային վարժություններ, անցկացրեցին փոքր ֆուտբոլային խաղեր: ՀՖՖ-ն տրամադրել էր գնդակներ, կոներ, օղակներ, իսկ ՖԻՖԱ-ն՝ «Live your goals» շապիկներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում