Երախտագիտությունը՝ երջանիկ ամուսնության գրավական
Ամերիկյան Ջորջիայի համալսարանի գիտնականները փորձել են բացահայտել իդեալական ամուսնության գաղտնիքը: «Պարզվում է»՝ այն թանկարժեք նվերների և ընտանեկան հոգեթերապիայի մեջ չէ, պետք է պարզապես միմյանց հաճախակի ասել «շնորհակալություն»:
Մասնագետների խոսքերով՝ ամուսնության արդյունավետոււթյան վրա ազդում է շնորհակալ լինելը և մարդու հավատն առ այն, որ կողակիցը գնահատում է նրան: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Հետազոտողները հարցում են կատարել ամուսնացած 468 կամավորների շրջանում: Նրանք պատասխանել են իրենց ֆինանսական վիճակի, կողակցի հետ շփվելու և նրա նկատմամբ երախտագիտության մասին հարցերին:
Գիտնականները գտնում են, որ երախտագիտության զգացումի մակարդակից ելնելով կարելի է որոշել, որքան երջանիկ է մարդն իր ամուսնական կյանքում: Երախտագիտության խոսքերն օգնել են ամուսիններին, երբ նրանք խնդիրների են հանդիպել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում