Գերմանացիները վերականգնել են Մատենադարանի արծաթակազմ ձեռագրերը
Հոկտեմբերի 27-29-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի կունենա «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մատենադարանից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ գիտաժողովն անցնելու է «Վերածնված մշակույթ, վերապրած ձեռագրեր» խորագրի ներքո:
Հինգերորդ գիտաժողովին մասնակցելու են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Լատվիայի, Ղազախստանի, Վրաստանի առաջնակարգ կենտրոնների մասնագետներ: Իրականացվելու են մշակութային միջոցառումներ, տեղի է ունենալու Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալ.Լիդովի «Ախթալայի վանքի որմնանկարները» հիմնարար աշխատության շնորհանդեսը, նախատեսվում է գործակցության պայմանագրերի կնքման արարողություն: ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով» կպարգևատրվեն գերմանացի վերականգնողներ Ռոբերտ Շտեհլեն և Մարգրեթ Յաշկեն, ովքեր 15 տարի բարեգործական հիմունքներով վերականգնել եմ Մատենադարանի արծաթակազմ ձեռագրերը՝ մեծ մասամբ Հայոց ցեղասպանության տարիներին փրկված: Ներկա են լինելու նաև դիվանագիտական օղակների ղեկավարներ: Ելույթներով հանդես են գալու Հայաստանի թանգարանների, արխիվների ու գրադարանների աշխատակիցները:
Անցած հինգ տարիների ընթացքում գիտաժողովը ձեռք է բերել լայն ճանաչում` համախմբելով գրավոր ժառանգության պահպանման ոլորտի բարձրակարգ մասնագետների (միջնադարագետներ, ձեռագրագետներ, վերականգնողներ, ֆոնդապահներ, թանգարանագետներ, արխիվագետներ, գրադարանավարներ): Կատարված աշխատանքի արդյունքում է նաև 2014 թ. դեկտեմբերին Մատենադարանին շնորհվել գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման ոլորտում ԱՊՀ տարածքում Բազային կազմակերպության կարգավիճակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա