Սոս Սարգսյանը թատրոն էր հիմնադրել երեք սկզբունքների հիման վրա
Լեզու, լեզվամտածողություն և ճաշակ: Այս սկզբունքների վրա է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը 1991թ. հիմնադրել «Համազգային» թատրոնն, որն այսուհետ կրում է նրա անունը՝ Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոն:
«Այդ սկզբունքները դրված են Համազգային թատրոնի կազմավորվման հենց առաջին օրից, որոնք մենք շարունակում ենք ու պետք է տանենք առաջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
Լեզու և լեզվամտածողություն. «Թատրոնը պետք է լինի հայերեն, թատրոնը պետք է լինի հայկական թեմաներով, բայց այն մակարդակի, որ ներկայացվի ամբողջ աշխարհին»:
Ճաշակ, չափի զգացողություն. «Սոս Սարգսյանը միշտ մեզ ասում էր՝ «Արվեստը ճաշակ է, ճաշակ»: Թե ինչ է նշանակում, դրա վրա մենք մի կյանք ենք դնում: Դրա վրա ինքը դրեց 84 տարիների կյանք, դա մեզ փոխանցեց մի քանի տարիների ընթացքում, մենք էլ փորձում ենք շարունակել և առաջ տանել»:
Վարդան Մկրտչյանն ասաց, որ այսօր առաջին անգամ պաշտոնապես ներկայացում են խաղալու Սոս Սարգսյանի ավան համազգային պետական թատրոնում:
«Սա նորություն չէ, թատրոնի կյանքում էական փոփոխություն չկա: Դա ընդամենը դե յուրե փոփոխություն է, քանի որ թատրոնի ստեղծման առաջին օրից այն կոչել են Սոսի թատրոն: Սոսի թատրոնն այսօր դառնում է ավելի պաշտոնական»,- նշեց թատրոնի տնօրենը:
Նշենք, որ կառավարության հոկտեմբերի 22-ի կայացրած որոշմամբ «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
Այսօր թատրոնում կցուցադրվի հայրենիքի, հայրենադարձության և արտագաղթի ցավոտ թեման շոշափող «44 աստիճանի վրա» ներկայացումը՝ ի նվիրում Վարպետի հիշատակին։
Նախորդող հրապարակումներ՝
«Այսօր կարծես դատարկության է». Սոս Սարգսյանին հիշում է Հակոբ Ազիզիյանը
«... Ողջ աշխարհում դրանք միակն էին` արդարության և բարու համար տառապյալի աչքեր» (լուսանկարներ, տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան