ԱՀԿ-ն որոշել է վտանգավոր համարել վերամշակված մսից պատրաստված մթերքները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել է ընդլայնել կանցերոգեն նյութերով հարուստ մթերքների ցանկը և դրանում ընդգրկել այն ապրանքները, որոնք պատրաստված են վերամշակված մսից՝ նրբերշիկ, կոտլետներ և այլն, գրում է utro.ru-ն:
Մասնագետները կարծում են, որ մսամթերքի օգտագործումը մեծացնում է աղիքային քաղցկեղի հավանականությունը: Միաժամանակ, ըստ աղբյուրի, ԱՀԿ-ն հնարավոր հայտարարի, որ վերամշակված մսամթերքի օգտագործումն առաջացնում է քաղցկեղ:
Սպասվում է, որ ԱՀԿ-ի ցանկը պաշտոնապես կհամալրվի հոկտեմբերի 26-ին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում