Վարչապետի խոստացած վարկերը գյուղացիները դեռևս չեն ստացել. «Ժողովուրդ»
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկ շաբաթ առաջ Արմավիրի մարզում գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ առաջիկայում գյուղացիական արտոնյալ պայմաններով՝ 8 տոկոսով, վարկեր կտրամադրվեն: Վարկերը տրամադրվելու են 14 տոկոսով, բայց դրանց 6 տոկոսը կսուբսիդավորի ՀՀ կառավարությունը:
«Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ բանկերը գյուղացիներին դեռևս վարկեր չեն տրամադրում, չնայած որ վարչապետի հայտարարությունից գյուղացիները այդ ծրագրից օգտվելու համար արդեն իսկ դիմումներ են ներկայացրել: ՀՀ կառավարությունից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե գյուղացին ինչպես պետք է օգտվի այդ ծրագրից: Կառավարությունից տված պատասխանի համաձայն՝ այդ վարկերը հոկտեմբերից սկսել են տրամադրել «ԱԿԲԱ-կրեդիտ Ագրիկոլ Բանկը», «Արդշինբանկը», «ՎՏԲ-Հայաստան Բանկը», «Պրոկրեդիտ Բանկը» և «Կոնվերս Բանկը»: Իրականում, սակայն, վարչապետը մեղմ ասած, մի փոքր շտապել է և ծրագրերը ներկայացրել է որպես իրողություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան