Արգենտինայում կայանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Արգենտինայի նախագահը որոշվելու է երկրորդ փուլի արդյունքներով, որովհետև թեկնածուներից որևէ մեկն անհրաժեշտ թվով ձայներ չի հավաքել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ազգային ընտրական պալատի տվյալների համաձայն, քվեաթերթիկների 90,6 տոկոսի ամփոփումից հետո «Ճակատ հանուն հաղթանակի» կառավարող դաշինքից թեկնածու Դանիել Սցիոլան ստացել է ձայների 36,2 տոկոսը, «Հանրապետական առաջարկություն» ընդդիմադիր պահպանողական կուսակցության թեկնածու Մաուրիսիո Մակրին՝ 34,9 տոկոսը, ընդդիմադիր կուսակցությունից թեկնածու Սերխիո Մասսուն՝ 21,2 տոկոսը:
Արգենտինայում ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է նոյեմբերի 22-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան