Մեզ համար շատ կարևոր է մարդկանց սովորեցնել ճիշտ սնվել. Բիլեզիկյան
Օստեոպորոզը շատ լուրջ խնդիր է, թե Հայաստանում, թե աշխարհի տարբեր երկրներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի կառավարման կոմիտեի անդամ, բժշկության և ֆարմակոլոգիայի պրոֆեսոր, դոկտոր Ջոն Բիլեզիկյանը:
«Ամբողջ աշխարհում 50 տարեկանից բարձր կանանց կեսի մոտ բարձր է օստեոպորոզի հավանականությունը: Մարդիկ պետք շատ բան իմանան և սովորեն օստեոպորոզի մասին»,-նշեց բժիշկը:
Բիլեզիկյանը շատ կարևորեց ոսկորների խտությունը չափող դենսիտոմետր սարքի առկայությունը, ով յուրաքանչյուր տարի Հայաստան այցի ժամանակ այդ սարքից նվիրաբերում է Հայաստանյան հիվանդանոցներին: Նա տեղեկացրեց, որ 2016 թվականին ևս երկուսը կբերվի Հայաստան:
Անդրադառնալով օստեոպորոզին նվիրված այսօրվա կլոր-սեղան քննարկմանը՝ Բիլեզիկյանն ասաց, որ նման քննարկումները օգնում են խնդիր մասին ինֆորմացիա տարածելուն:
«Մեզ համար շատ կարևոր է մարդկանց սովորեցնել ճիշտ սնվել, օգտագործել այնպիսի սնունդ, որը կօգնի պահպանել ոսկորների ամրությունը, ինչն էլ իր հերթին կօգնի կանխարգելել օստեոպորոզը»,-նշեց մասնագետը՝ խորհուրդ տալով շատ օգտագործել կաթնամթերք և բանջարեղեն:
Նախորդող հրապարակում՝
Կալցիում, սպիտակուց, վիտամին D. առողջ ոսկորներ ունենալու հիմնական բաղադրիչները
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում