Financial Times. Ադրբեջանը դուրս է մնում «Մետաքսի ճանապարհից»
Թանկարժեք երկաթուղային ճամփորդությունների իր առաջարկներով հայտնի նորվեգական երկաթուղային հայտնի օպերատոր «Golden Eagle Luxury Trains»-ը 2016-ից ծրագրում է 9600կմ հեռավորությամբ նոր փաթեթ առաջարկել՝ Մոսկվայից մինչեւ Թեհրան, անցնելով պատմական Մետաքսի ճանապարհով: Այս մասին գրում է Financial Times-ը:
Ընկերությունը ծրագրում է, որ Մոսկվայից Թեհրան երկաթուղային ուղեւորությունը կանցնի Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի տարածքով, ավելի կարճ Ռուսաստան-Ադրբեջան երթուղու փոխարեն:
Նորվեգական այս ընկերությունը 2014-ին սկսել էր Թուրքիա-Իրան երթուղով մեկ այլ թանկարժեք ծրագիր, որի տոմսերը վաճառվել էին հաշված օրերի ընթացքում: Ընթացիկ տարվա օգոստոսին այս երթուղին խափանվել էր, քանի որ Թուրքական երկաթուղիները ճանապարհի մի հատվածը փակել էին՝ տեխնիկական վերազինման պատճառաբանություններով:
Հայտնի է, որ այս ուղեւորության մեկ տոմսը կարժենա մոտ 14.000 անգլիական ֆունտ ստեռլինգ: