Ծնողների բաժանում, կորուստ կամ դպրոցի փոփոխություն. մասնագետը՝ երեխաների նևրոզի մասին
Նևրոզը բոլոր հիվանդությունների մոտավորապես մեկ երրորդն է կազմում, որի դեպքերում առաջանում են սեռական խանգարումներ կանաց և տղամարդկանց մոտ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեթերապևտ, սեքսապաթոլոգ, ԲԳԹ Մարատ Զաքարյանը:
Մասնագետի խոսքերով՝ նևրոզը նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում է, որն առաջացնում է օրգանների ֆունկցիաների խանգարումներ: Այն հիմնականում առաջանում է սթրեսներից հետո և լինում է երեք տեսակ՝ հիստերիա, նևրաստենիա և կպչուն մտքերի, վախի նևրոզ:
Նևրոզի դրսևորման օրինակներ են, երբ մարդն անընդհատ լվացվում է, մտածելով չվարակվի ինչ-որ հիվանդությամբ, մեկ կետի կամ իրավիճակի շուրջ ֆիքսվելը կամ տարբեր տեսակի ֆոբիաները:
Անդրադառնալով նևրոզի բուժմանը՝ Զաքարյանն ասաց. «Առաջին հերթին պետք է հասկանալ՝ ինչպես առաջացավ այդ նևրոզը: Հիմնական բուժումը հոգեթերապևտիկ բուժումն է, որը բավական ձգձգված բուժում է: Պետք է այնպես անել, որ մարդն առաջին հերթին կարողանա իր նյարդային համակարգը կառավարել, հույսը դնել ինքն իր վրա, նոր հետո հոգեթերապիայի ու բժիշկների»:
Հոգեբան Լիլիթ Խաչատրյանն էլ խոսելով մանկական նևրոզներից՝ նշեց, որ վերջին ժամանակաշրջանում լայն տարածում են ստացել. «Այստեղ և դաստիարակությունը նշանակություն ունի, և ընտանիքը, որտեղ հայտնվել է երեխան: Ծնողների բաժանումը, ծնողի կորուստը, դպրոցների փոփոխությունը, ինչպես նաև բնակության վայրի փոփոխությունը կարող է երեխաների մոտ նևրոզ առաջացնել»:
Հոգեբանը նշեց, որ նևրոզով տառապող երեխաների մոտ հիմնականում նկատվում է տրամադրության անկում, անկանոն շարժումներ:
Նա նկատեց, որ երեխաները հաճախ կրկնօրինակում են նևրոզով տառապող ծնողներին, անում են նույնը, ինչ որ նրանք:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում