Իրանական կայք. Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում շիաներն առանց խոչընդոտի կատարում են իրենց կրոնական ծեսերը
«Ադրբեջանում ավելի քան 100 հավատացյալ է ձերբակալվել»,-այդ մասին հաղորդում է իրանական «Ազարիհա.օրգ» կայքը:
Համաձայն տեղեկատվության՝ Ադրբեջանի անվտանգության ծառայության աշխատակիցներն Լենքորան և Գյանջա քաղաքներում հավատացյալներին արգելել են անցկացնել շիայական Աշուրայի սգո արարողությունները, ինչի հետևանքով ավելի քան 100 մարդ է ձերբակալվել:
Հոդվածի հեղինակը, քննադատելով Ադրբեջանի իշխանությունների վարած հակաշիական քաղաքականությունը, մասնավորապես նշում է. «Ադրբեջանական Հանրապետության բնակչության 80 տոկոսը կազմում են շիաները, մի կողմից այդ երկրի իշխանությունները ճնշում են հավատացյալներին, իսկ մյուս կողմից Հայաստանի դեմ պայքարում փորձում են ստանալ իսլամական պետությունների աջակցությունը: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում շիաները կարող են կատարել իրենց կրոնական ծեսերը»:
Հավելենք, որ Հայաստանի ջանքերով Երևանում գտնվող 250-ամյա «Կապույտ մզկիթն» կընդգրկվի ՅՈՒՍԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: