Իտալական թանգարանի հավաքարարը ցուցահանդեսը աղբակույտի տեղ է դրել
Իտալական Բոլցանո քաղաքում ժամանակակից արվեստի «Մուզեոն» կոչվող թանգարանի հավաքարարը սխալմամբ ոչնչացրել է ցուցահանդեսը: Նա մտածել է, որ եղածը երեկույթից մնացած թափոններ են:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, հոկտեմբերի 24-ի երեկոյան տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն: Հաջորդ առավոտյան աշխատանքի եկած հավաքարարը գետնին թափթփված շշեր, կոնֆետներ, կոշիկներ, հագուստներ է տեսել: Դրանից հետո նա որոշել է կարգի բերել սենյակը:
Սակայն պարզվել է, որ այդ ամենը ոչ թե բուռն գիշերի հետևանքներ են, այլ ժամանակակից արվեստի ցուցահանդես՝ «Մենք պատրաստվում ենք պարել ողջ գիշեր» խորագրով:
Հավաքարարը դատարկ տարաները լցրել է պարկերի մեջ, սակայն թափել չի հասցրել: Ցուցահանդեսի հեղինակները խոստացել են լուսանկարների միջոցով վերականգնել ցուցահանդեսը:
Աղբյուրը նշում է, որ Իտալիայում սա առաջին դեպքը չէ: Անցած տարի էլ Բարի քաղաքում ցուցահանդեսի մաս կազմող ստվարաթղթերը, հին թերթերն ու թխվածքաբլիթի փաթեթավորման թղթերն էին աղբ ընկալել: Այն գնահատվել էր 10 հազար եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա