Համանախագահները կհատեն շփման գիծը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Հայաստանում են և կհանդիպեն ՀՀ նախագահի, արտաքին գործերի նախարաի հետ, իսկ վաղը կմեկնեն Լեռնային Ղարաբաղ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Լեռնային Ղարաբաղում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո նրանք կհատեն շփման գիծը և կմեկնեն Ադրբեջան: Քննարկվող հարցերի շրջանը և Հայաստանում և Ադրբեջանում, նրա խոսքով, շատ են: Նրանք քննարկելու են հրադադարի խախտան դեպքերը, բռնությունների աճը սահմանին և ծանր զենքի օգտագործման հարցը:
«Ծանր զենքի օգտագործումը սահմանին հանգեցնում է լարվածության մեծացմանը, իսկ մեր խնդիրն այն է, որ լարվածությունը թուլանա»,-ասաց Ջ. Ուորլիքը: