Կոնրադ Զաշտոֆտ. ԼՂ հակամարտությունը ավելի շատ «թեժ» է, քան թե «սառեցված»»
Առկա պայմաններում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացը քիչ հավանական է. Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակին` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ ասել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Polish Institute of International Affairs (PISM)) վերլուծաբան Կոնրադ Զաշտոֆտը:
Վերլուծաբանը, միևնույն ժամանակ, չի բացառել, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում գրանցվող միջադեպերը կարող են հանգեցնել լայնամասշտաբ ռազմական գործողություների վերսկսման`շեշտելով որ հակամարտությունը առկա պայմաններում «Ավելի շատ «թեժ» է, քան թե «սառեցված»»:
«Չկա ղարաբաղյան հակամարտության լուծման արագ տարբերակ և առկա պայմաններում ցանկացած առաջընթաց քիչ հավանական է»,- նշել է փորձագետը`հավելելով, որ ներկայումս բանակցային գորընթացը գտնվում է «փակուղում»:
Կոնրադ Զաշտոֆտի կարծիքով`ԼՂ հակամարտության վրա ամենամնեծ ազդեցությունը ունեցող արտաին ուժը Ռուսաստանն է: Սակայն Մոսկվան, ըստ փորձահետի, շահագրգռված չէ հակամարտության լուծման մեջ և դիտարկում է այն որպես կողմերի վրա ճնշում բանեցնելու լծակ:
Այնուհանդերձ, ըստ վերլուծաբանի, հիմնախնդրի լուծման բանալին գտնվում է հակամարտող կողմերի ձեռքերում, իսկ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ռուսաստանը կարող են միայն աջակցել նրանց:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան