Սարգսյան-Ալիև հանդիպումը մինչև տարեվերջ կկայանա. Ուորլիք
«Ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կկայանա», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` ընդգծելով, որ Հայաստանում, այնուհետև` Ադրբեջանում նախագահների հետ հանդիպման ժամանակ կքննարկեն նաև հնարավոր հանդիպման մասին հարցը:
Ամերիկացի դիվանագետը, սակայն հանդիպման ժամկետների մասին ոչինչ չասաց: Եվ միայն նկատեց, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե է ու մինչև տարեվերջ «փոքր պատուհան է մնալու» և նախագահների հանդիպում մինչև տարեվերջ կկազմակերպվի:
«Հանդիպումը, հավանաբար, կկայանա հանրաքվեից հետո, բայց մինչև տարեվերջ: Հաշվի առնելով հարցերի շրջանակը, անհրաժեշտ է, որ այդ հանդիպումը կայանա», -հավելեց ամերիկացի համանախագահը:
Հարակից հրապարակում`
Համանախագահները կհատեն շփման գիծը