Հավատում եմ, որ 100 տոկոսով ճիշտ քայլ ենք անում. Սեյրան Սարոյանը` Սահմանադրության փոփոխությունների մասին
«Ժամանակը ցույց կտա, որ էսօրվա արած մեր քայլը ճիշտ ա: Ես հավատում եմ, որ 100 տոկոսով ճիշտ քայլ ենք անում, մարդիկ կանցնեն-կգնան, օրենքները կմնան»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը` խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին:
Հանրաքվեին մասնակցելու համար մարդկանց վրա ճնշում գործադրելու մասին հարցը զարմացրեց պատգամավորին. «Ո՞վ ա ճնշելու, ո՞ւմ են ճնշելու, էսա ժողովուրդը քվեարկություն կանի, ամեն ինչ կիմանաք: Մեր ազգը պետք ա հասկանա, որ ամեն ինչից առաջ օրենքն ա, օրենքը»:
Ինչ վերաբերում է հանրաքվեի արդյունքների հնարավոր կեղծելուն, գեներալ պատգամավորը բացառեց կեղծիքը և նկատեց, որ ժողովուրդն ազատ է լինելու ընտրություն կատարելիս:
«Ժողովուրդը, որ մտավ «զանավեսկի» հետևը, էտ ո՞վ ա գալու, արանքից նայի, տենա` ինչ ես անում: Եթե ժողովուրդը չուզեց, ուզում ես փող տուր, ուզում ես ասա, ինչ ուզում ես արա, մեկ ա` գնալու ա «զանավեսկի» հետևը, ինչ ուզենա, անի, ժողովուրդը նենց մարդ ա, որ տոչնի գիտի, որ ուղղությամբ էթա»:
«Այո»-ի քարոզարշավին պատգամավորն ասաց, որ կմասնակցի ու հատկապես Արմավիրի տարածաշրջանում կներկայացնի Սահմանադրական փոփոխություններից ինչ սպասելիքներ ունեն:
«Մենք գնում ենք դեմոկրատիա, ճի՞շտ ա, հիմա մենք օրենքները փոխում ենք, որ մեր ժողովուրդը, մեր էրեխեքը լավ ապրեն: Մարդիկ փոխվելու են, «խոմ» էսի հավերժ չի՞: Հո ես հավերժ դեպուտատ չեմ լինելո՞ւ: Սաղս էլ փոխվելու ենք, ես առաջ բանակում չէի՞, հիմա գիտե՞ս` բանակում ինչ լավ ջահել տղերք կան, չփոխվա՞նք»,- հայտարարեց պատգամավորը: