Թուրքիայում իշխող կուսակցությունն ընտրություններից առաջ ձայն է խնդրում ԼԳԲՏ համայնքից
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) նոյեբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրում գործող բոլոր հասարակական կազմակերպություններին նամակներ է ուղարկել։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նախընտրական քարոզչություն պարունակող նամակներ ուղարկվել են նաև սեռական փոքրամասնությունների (ԼԳԲՏ) շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններին՝ նրանց ձայները ստանալու ակնկալիքով։
Թուրքական «Diken» լրատվական կայքը հիշեցնում է, որ ԼԳԲՏ համայնքի կողմից անցկացվող «Հպարտության երթը», որը մինչ այդ 12 տարի շարունակ անցկացվել էր առանց միջադեպերի, այս տարի Ստամբուլի նահանգապետարանի կողմից առանց որևէ պատճառաբանության վերջին պահին մերժվել էր, իսկ ոստիկանությունը, գործի դնելով ջրցան մեքենաները և արցունքաբեր գազ կիրառելով ցրել էր երթը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում