ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելացրել է կանոնադրական կապիտալը մինչև 37.8 մլրդ ՀՀ դրամ
ՎՏԲ Բանկ ՀԲԸ ամբողջ ծավալով գնել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հավելյալ թողարկված արժեթղթերը 17 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ: Արդյունքում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը կազմում է 37,8 մլրդ ՀՀ դրամ: ՎՏԲ Բանկ ՀԲԸ մասնաբաժինը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կապիտալում մնացել է անփոփոխ` 100%: Այս մասին հայտնում են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Լրացուցիչ կապիտալիզացիան կատարվել է համաձայն այս տարվա հուլիսին կայացված որոշման: Կապիտալիզացիայի մակարդակի բարձրացումը կնպաստի բանկային համակարգում Բանկի դիրքերի ամրապնդմանը: