Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքի մասին
«Հոկտեմբերի 27-ը պետական դավադրություն էր»,-Այսօր Ազգայն ժողովում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի արարողության ժամանակ հայտարարեց 1999-ի հոկետմեբրի 27-ին Ազգային ժողովում սպանված ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը:
Հարցին, թե ներկա իշխանությունը ունա՞կ է լուծել Հոկտեմբերի 27-ի ամբողջ թնջուկը, պարզել` ովքեր են կազմակերպիչները, Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ ինքը հույսեր ունի:
«Ինչքանով ճանաչում եմ ներկա իշխանություններին և հասկանում եմ` ում նկատի ունեք դուք, բազմիցս մենք ամեն առիթով խոսել ենք, ինչքան այս պահին հնարավորություն ունեն փորձում են անել, որ բացահայտվի: Հասկանալ` ուր են տանում թելերը», -հավելեց Արմեն Սարգսյանը:
Լրագրողը հիշեցրեց, որ 1999-ին, երբ կատարվեց դեպքը, Ազգային անվտանգության ղեկավարը գործող նախագահ Սերժ Սարգսյանն էր, ինչին ի պատասխան Արմեն Սարգսյանը նկատեց. «Այն համոզումն ունեմ, որ ներկայիս նախագահը, Ազգային անվտանգության նախկին նախարար Սերժ Սարգսյանը հնարավորության դեպքում կբացահայտնի, ինքն անձամբ կբացահայտի, որովհետև այսօր կան մարդիկ, ովքեր կարծում են, որ նաև Սերժ Սարգսյանն է մեղավոր: Բայց ես այն կարծիքին եմ, որ Սերժ Սարգսյանն անձամբ մեղավորություն չունի: Մենք զրուցել ենք, միակ մեղավորությունն այն է, որ այն ժամանակաշրջանում Ազգային անվտանգությունը թերացել է իր աշխատանքներում: Բայց այդտեղ մեղավորությունը կա նաև իմ եղբոր, որովհետև Վազգեն Սարգսյանին սպանելու մասին խոսակցություններ բազմիցս եղել են, բայց Վազգենը և բոլորը անլուրջ են մոտեցել այդ հարցին»:
1999 թ. հոկտեմբերի 27-ին ժամը 17:00-ի սահմաններում Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին դահլիճ ներխուժած զինված 5 ոճրագործների գնդակից սպանվել էին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան