Հալեպն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ
Հալեպում արդեն երկու օր է էլեկտրականություն չկա՝ էլեկտրամատակարարման կենտրոնի վնասվելու հետևանքով: Երկու օր է նաև ջուր չկա: Այա մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:
Հալեպն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Խանասերը, մինչև այժմ փակ է, որի հետևանքով վառելանյութ ու սննդամթերք չի հասնում քաղաք: Հալեպ մուտք գործելն ու քաղաքից դուրս գալն անհնար է: Սննդամթերքի սակագներն աստիճանաբար բարձրանում են:
Սիրիական բանակն աշխատանքներ է տանում ճանապարհն ականազերծելու ու զինված խմբավորումներին ետ մղելու ուղղությամբ, որոնք օրեր առաջ թափանցել էին Խանասերի որոշ շրջաններ և ականապատել ճանապարհը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում