Իրանը՝ որպես Թուրքիային այլընտրանք, Եվրոպային կապվելու նոր տարանցիկ երկիր է ընտրել Հայաստանը
«Իրանը՝ որպես Թուրքիային այլընտրանք, Եվրոպային կապվելու նոր տարանցիկ միջանցք է ընտրել»,-այդ մասին նշված է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով Իրան-Թուրքիա-Եվրոպա երթուղուն, նշում է, որ այն աստիճանաբար կորցնում է իր կարևորությունը: Նրա խոսքով՝ Թուրքիայում ստեղծված անկայուն իրավիճակը սպառնում է իրանական բեռնատար մեքենաների անվտանգ երթևեկությանը, բացի այդ՝ վերջին տարիներին Թուրքիան մի շարք սահմանափակումներ է մտցրել, որոնց պարագայում իրանական բեռնատարները դժվարությամբ էին կարողանում վառելիք ձեռք բերել:
«ՄԵՀՐ»-ի մեկնաբանը, անդրադառնալով վերոնշյալ հանգամանքին, նշում է. «Իրանը՝ որպես Թուրքիային այլընտրանք, Եվրոպային կապվելու համար Իրան-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան-Սև ծով-Բուլղարիա-Հունաստան երթուղով նոր տարանցիկ միջանցք է ընտրել: Համապատասխան իրավապայմանագրային դաշտ ձևավորվելուց հետ այն լիարժեք կգործարկվի: Իրանի և Հունաստանի միջև համագործակցության մասին պայմանագիր է ստորագրվել: Իրանական այն բեռնատարները, որոնք կցանկանան մեկնել Իտալիա, կարող են օգտագործել Հունաստանի նավահանգիստները»:
Թեմայի առնչությամբ նախորդ հրապարակումները՝
Հայաստանը դառնում է Իրանը Եվրոպային կապելու ամենաանվտանգ ճանապարհը
Յանուշ Պեխոչինսկի. Լեհաստանն Իրանից ապրանքներ ներմուծելու համար կարող է օգտվել Հայաստանի տարածքից