Հայաստանի միջազգային պահուստները շարունակում են նվազել. ՀԺ
ՀՀ միջազգային պահուստները շարունակում են նվազել: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տեղեկանքի համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի վերջին մեր միջազգային պահուստներում եղել է ընդամենը 1 միլիարդ 625.5 միլիոն դոլար: Սա ավելի քան 20 միլիոն դոլարով պակաս է օգոստոսին արձանագրված ցուցանիշից: Անցած տարվա սեպտեմբերին մեր արտաքին պահուստներում կար 1 միլիարդ 663 միլիոն դոլար: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Միջազգային պահուստների՝ այս տարվա սեպտեմբերին արձանագրված մակարդակը ամենացածրն է առնվազն վերջին 4 տարիների սեպտեմբերյան ցուցանիշներում: Նշենք, որ մեր միջազգային պահուստների նվազման միտումները խրոնիկ են դարձել դեռ անցած տարվա սկզբից: Դրանք մերթընդմերթ համալրվում են խոշոր օբյեկտների վաճառքից ստացված գումարներով և միջազգային վարկերով, սակայն դա չի փոխում միջազգային պահուստների նվազման ընդհանուր միտումը»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան