Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության աշխատանքները ակտիվացել են. Դեսպան
«Հայաստանի և Իրանի Հանրապետությունների միջև տրանսպորտի և կապի ոլորտում միշտ եղել է փոխշահավետ համագործակցություն: Այս պահին քննարկում ենք Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագիծը, ինչպես նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրում իրանական ընկերությունների ներգրավման խնդիրը», -հայտարարել է Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ
Նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախարարի խոսքով, նախագծերի իրականացումը կարևոր նշանակություն կունենա ինչպես երկու պետությունների տնտեսությունների զարգացման համար, այնպես էլ կնպաստի տարածաշրջանի երկրների ակտիվ փոխհամագործակցությանը:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ըստ աղբյուրի, Գագիկ Բեգլարյանի և Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդիի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը ակտիվ աշխատանքներ է տանում:
«Հաշվի առնելով, որ ակտիվացել են Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության աշխատանքները, մենք կարծում ենք, որ տրանսպորտի և բեռնափոխադրումների ոլորտում երկու երկրները հաջողության հասնելու համար պետք է ավելի մեծ քայլեր կատարեն: Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին, մենք այստեղ ևս ակնկալում ենք լուրջ համագործակցություն: Իրանցի առաջատար ճարտարապետներն ու ճանապարհաշինարարները կարող են մասնակցություն ունենալ այդ աշխատանքներում»,- նշեց դեսպանը: