ԽՍՀՄ դեկորատիվ կիրառական արվեստը. Ներկայացված է Կարապետ Եղիազարյանի աշխատանքներից
Կրասնոյարսկի Սուրիկովի անվան թանգարանում բացվել է «Որակի նշան. ԽՍՀՄ դեկորատիվ-կիրառական արվեստը» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված են բարձրարժեք ստեղծագործություններ ստեղծած նախկին խորհրդային միության երկրների արվեստագետների կողմից՝ ապակուց, ճենապակուց, ոսկուց ստեղծված ցուցանմուշներ, գոբելեն: Այս մասին գրում է newslab.ru կայքը:
Աշխատանքները վերաբերում են 1950-ականների վերջից մինչև 1990 թվականի սկիզբ: Ցուցահանդեսում ներկայացված է նաև հայ նկարիչ, գոբելենագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Կարապետ Եղիազարյանի աշխատանքներից:
«Վերադարձ հաղթանակով», 1985 թ. գոբելեն
Կարապետ Եղիազարյանի (1932-2006 թթ.) ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի և տարբեր երկրների թանգարաններում, պատկերասրհներում, ՀՀ և նախկին ՀՍԽՄ մշակույթի նախարարության ֆոնդերում, մասնավոր հավաքածուներում։ Եղիազարյանի անվան հետ է կապված ժամանակակից հայկական գոբելենի զարգացման սկիզբը։ Նա առաջինն էր, ով Հայաստանում 1960-ականների սկզբներին անդրադարձել է արվեստի այս նոր ժանրին։ Նրա ազդեցությունն իրենց վրա զգացել են Հայաստանի բոլոր նկարիչները, ովքեր աշխատում են դեկորատիվ-կիրառական արվեստի այս ոլորտում։ Հեղինակ է բազմաթիվ մեծածավալ գոբելենների, խճանկարային պաննոների, գեղանկարչական բազմաթիվ կտավների:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա