«Կին» փառատոն. Հետահայաց ֆիլմերի ցուցադրություն՝ նվիրված Արշալույս Մարտիկանյանին
«Կին» միջազգային 12-րդ կինոփառատոնն անցկացվելու է նոյեմբերի 3-5-ը, ցուցադրվելու է 72 ֆիլմ` 21 երկրից: Panorama.am-ին տեղեկացրեց փառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը:
«Արդեն ավանդական դարձած կինոփառատոնի նպատակն է` վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը»,- նշեց նա:
Այս տարի փառատոնի հետահայաց ֆիլմերի ցուցադրություն ծրագիրը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության ականատես չմշկածագցի Արշալույս Մարտիկանյանին:
Փառատոնի ժյուրիի անդամներն են՝ Կարին Էկբերգ (ռեժիսոր, Շվեդիա), Չիեկո Յամագամի (ռեժիսոր, Ճապոնիա), Տիգրան Խզմալյան (ռեժիսոր, Հայաստան), Կարինե Ջանջուղազյան (դերասանուհի, Հայաստան), Սուսաննա Հարությունյան (գրող, Հայաստան): Փառատոնի հյուրն է ռուս ռեժիսոր Եկատերինա Գրուզդևան:
Փառատոնի ընթացքում կայանալու է կլոր սեղան՝ «Կինը-Կինոն-Գրականությունը» թեմայով, որտեղ քննարկվելու են կինոյի ու գրականության արդի խնդիրները, կազմակերպվելու է վարպետության դաս` ժուրիի անդամ շվեդ ռեժիսոսր Կարինա Էկբերգի հետ: