«Չեմ կարծում, որ կունենանք լուրջ առաջխաղացում». Քաղաքագետը` համանախագահների այցի մասին
Ոչ այս այցի ժամանակ, ոչ մյուս, ոչ էլ մոտակա տեսանելի ապագայում չեմ կարծում, որ կունենանք լուրջ առաջխաղացում բանակցային գործընթացում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանն՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին:
Քաղաքագետի խոսքերով՝ մեր հասարակությունն արդեն սովորել է, որ ժամանակ առ ժամանակ, տարբեր ռիթմով համանախագահները այցելում են տարածաշրջան, հանդիպումներ են տեղի ունենում Հայաստանի, Ադրբեջանի, ԼՂՀ իշխանությունների հետ, նաև երբեմն այցեր են լինում շփման գիծ:
«Երբ կոնֆլիկտն արդեն տևում է ավելի քան քառորդ դար, երբ հասարակությունները սահմանի երկու գծերում ունեն շատ իրարամերժ մոտեցումներ, դրա հետ մեկտեղ, երբ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը նավթագազային եկամուտներից կորցրել էր իրականության զգացողությունը, այս ամենից հետո շփման գծում իրավիճակը կայունացնելու համար գնալ որևէ կոմպրոմիսների Ադրբեջանն ի վիճակի չէ»,-ասաց Մինասյանը:
Նա նշեց, այս այցից, և Մինսկի խմբի շրջանակներում հետագա զարգացումներից, որ կարելի է սպասել, մաքսիմում դա այն է, որ եթե ձևական հանդիպում լինի նախագահների մակարդակով, գոնե ցույց կտա բանակցային գործընթացի շարունակություն՝ ոչ ավելի, ոչ պակաս:
Նախորդող հրապարակումներ`
Եկել է ժամանակը կոնկրետ ու համակարգված բանակցություններ վարելու համար. Ջեյմս Ուորլիք
Սարգսյան-Ալիև հանդիպումը մինչև տարեվերջ կկայանա. Ուորլիք
Համանախագահները կհատեն շփման գիծը