Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է ԱԺ-ին ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի մի քանի թեկնածուներ
Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է իր կարծիքը՝ Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ նոր օրենքի նախագծի վերաբերյալ։
Եզրակացության մեջ ասվում է, որ օրենքի նախագիծը զգալի առաջընթաց է ներկայումս գործող օրենքի համեմատ։
Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է նաև մի քանի առաջարկություններ։ Հանձնաժողովն առաջարկում է օրենքով տրամադրել թափանցիկ քննության կարգ՝ ներգրավելով խորհրդարանական հանձնաժողովին և բավարար թվով անկախ փորձագետների, որոնք պետք է Ազգային ժողովին առաջարկեն Մարդու իրավունքների պաշտպանի մի քանի իրավասու թեկնածուներ։
Օրենքով անհրաժեշտ է պարզ դարձնել, որ մարդու իրավունքների հետ կապված բողոքը կարող է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանին, եթե նույնիսկ այդ բողոքը սկզբունքորեն ընկնում է դատարանների իրավասության ներքո։ Սակայն, Մարդու իրավունքների պաշտպանը չպետք է քննարկի այն վեճերը, որոնք արդեն լուծվել են կամ լուծվում են դատարանում։
Վենետիկի հանձնաժողովը նաև առաջարկում է օրենքում պարզաբանել 2 խորհուրդների՝ Կանխարգելիչ խորհրդի և Փորձագետների խորհրդի գործունեության համապատասխան մանդատներն ու սկզբունքները, ինչպես նաև սահմանել նրանց անդամների կարգավիճակը։
Առաջարկությունների մեջ ներառված է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին պատշաճ մակարդակի ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը, մասնավորապես երաշխավորել համապատասխան աշխատավարձ Պաշտպանին և նրա աշխատակազմին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան