Էներգետիկ կորպորացիաների ցանկում «Գազպրոմը» կորցրել է դիրքերը
Ռուսաստանի գազային մոնոպոլիստ կոնցեռն «Գազպրոմի» դիրքերը աշխարհի խոշորագույն էներգետիկ կորպորացիաների թոփ-250-ի մեջ կտրուկ սասանվել են: Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն ` հղում կատարելով ամերիկյան «Platts» լրատվական գործակալության հոկտեմբերի 27-ին հրապարակած ցանկին:
«Գազպրոմը», որը անցած տարվա արդյունքներով խոշարագույն 250 ընկերությունների տասնյակում էր, այժմ զբաղեցնում է 43-րդ հորիզոնականը: Ռուսական կազմակերպույուններից «Ռոսնեֆթը», ով անցած տարի աղյուսակում 6-րդն էր, այս տարի եզրափակում է տասնյակը:
Աշխարհի խոշորագույն էներգետիկ կորպորացիան նախորդ տարվա նման հանդիսանում է «Exxonmobil»-ը: Եռյակում են նաև «Chevron»-ը և «Royal Dutch Shell»-ը: