Իսպանիայի Ալդայա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի Վալենսիա մարզի Ալդայա (Aldaia) քաղաքը նախօրեին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` հավելելով Իսպանիայի տասնյակ քաղաքների ցանկը, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Վալենսիայի «Արարատ» հայկական միության ներկայացրած բանաձևը Քաղաքային խորհրդի նիստի քննարկմանը դրվել է Ձախ Միության խոսնակ Խուանխո Յորենտեի կողմից:
Քաղխորհուրդը ներկայացնող բոլոր չորս կուսակցությունները միաձայն կողմ են քվեարկել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության` որպես Ցեղասպանություն բնորոշմանը և ժխտողականության դատապարտմանը:
Քաղխորհրդի նիստին ներկա են եղել Վալենսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, իսպանացի հասարակական-քաղաքական գործիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան