Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի արտիստները Գրոզնիի մրցույթում զբաղեցրել են 2-րդ տեղը
Հոկտեմբերի 15-19-ը Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում կայացած Մահմուդ Էսամբաևի անվան պարարվեստի միջազգային VII մրցույթ-փառատոնին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստներից կազմված խումբը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, մրցույթ-փառատոնին մասնակցել են 7 երկրների և ՌԴ 19 շրջաններից 96 մասնակից։
Հայաստանը ներկայացրել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի 4 արտիստ՝ Վահագն Մարգարյանը, Արթուր Գասոյանը, Սամվել Սերոբյանը և Պետրոս Սերոբյանը։
Արտիստներին մրցույթ-փառատոնին ներկայացրել է թատրոնի բալետային խմբի ղեկավար Բորիս Էմինյանը։ Բալետային խմբից ընտրված արտիստները ներկայացրել են երեք ժամանակակից պարային համարներ՝ Ռուբեն Մուրադյանի խորեոգրաֆիայով «Տրիո-Բրավո», Արսեն Մեհրաբյանի՝ «Փակուղի», Հովհաննես Դիվանյանի՝ «Թմբուկներ» և մեկ հայկական ժողովրդական պար։ Մրցույթն անցկացվել է Գրոզնիի «Վայնախ» պետական թատրոնում: Մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում են եղել անվանի պարողներ՝ Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, «Բալետ» ամսագրի գլխավոր խմբագիր Վալերիա Ուրալսկայայի գլխավորությամբ։
Փառատոնի Գրան-պրիին արժանացել է Բելառուսը ներկայացնող պարային դուետը, առաջին հորիզոնականը զբաղեցրել է Չեչնիայի պարային խումբը, երրորդը՝ դարձյալ Բելառուսը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա