Մատենադարանի արցախյան մասնաճյուղը շուտով կբացվի
Մինչև նոյեմբերի վերջ Արցախի Հանրապետությունում կբացվի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի մասնաճյուղը: Panorama.am-ին տեղեկացրեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
«Մոտ օրերս բացվելու է»,- հստակեցրեց նա:
Հ. Թամրազյանը նաև նշեց, որ բացման արարողության ժամանակ ձեռագրեր են նվիրաբերվելու նորաբաց Մատենադարանին:
Մատենադարանը գտնվում է Գանձասարի վանական համալիրի հարևանությամբ: Տեղը պատահական չէ ընտրված, քանի որ Գանձասարը եղել է հայկական գրչության կենտրոններից: Գանձասարում գրվել, ծաղկազարդվել, ինչպես նաև պահպանվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարեվերջին ԼՂՀ Ազգային ժողովում 2015թ.-ի բյուջեի քննարկման ժամանակ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը հայտարարել էր, որ Արցախում կառուցվող Մատենադարանում հիմնականում կցուցադրվեն Երևանի Մատենադարանում պահվող ձեռագրերի կրկնօրինակները։ Արցախում Մատենադարանի շինարարությունն իրականացվում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի միջոցներով, որի համար հատկացվել է ավելի քան 269 միլիոն դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան