Արփինե Հովհաննիսյանը ցմահ ազատազրկվածների գործերի վերանայման հարցին պատասխանելը կոռեկտ չի համարում
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ավետիսյանն այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ ցմահ ազատազրկվածների խնդրին: Ասաց, որ ԲՀԿ անդամները մի քանի անգամ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, հանդիպել են ցմահ ազատազրկվածների, ինչպես նաև նրանց հարազատների հետ:
«Պայմանները, որում գտնվում են ցմահ ազատազրկվածները, մեղմ ասած, խայտառակ են: Ի՞նչ է արվում նրանց պայմանները ՔԿՀ-ներում բարելավելու համար: Որպես իրավաբան, չե՞ք կարծում, որ ցմահներից շատերի գործերը այսօր դատարանները պետք է վերանայեն»,-դիմելով արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Գործադիրի անդամն ի պատասխան նշեց, որ ցմահ ազատազրկվածների թեման հասարակությունում առկա ամենազգայուններից մեկն է. «Որպես արդարադատության նախարար հարցին գնահատական տալը ոչ ճիշտ է և ոչ էլ կոռեկտ, որովհետև այդ իրավասությունը դատարանին է յուրաքաչյուր կոնկրետ հիմքով: Այդ հիմքերը հստակ և սպառիչ սահմանված են օրենքով»:
Ինչ վերաբերում է ՔԿՀ-ների պայմանների բարելավմանը, ապա նախարարը նշեց, որ կան որոշ ստանդարտներ, որոնոցում ցմահ ազատազրկվածները պետք է պահվեն. «Մենք որոշակի քայլեր ձեռնարկում ենք: Պետությունը որպես առաջին քայլ ձեռնարկել է Արմավիր ՔԿՀ-ի շինարարությունը: Չեմ ուզում ասել, որ սա իդեալական ու ամբողջական լուծում է, բայց կարող եմ ասել, որ 90 տոկոսով կլուծի փակ և կիսափակ ռեժիմներով պահվող դատապարտյալների խնդիրը»:
Ա. Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ Արմավիր ՔԿՀ բացումը նախատեսվում է դեկտեմբերին. «Տեղաբախշումը սահմնված կարգով, կարծում եմ, կսկսվի մյուս տարվա սկզբից»:
Հաջորդ քայլը, որն արվում է ցմահ ազատազրկվածների պայմանների բարելավման ուղղությամբ, ԱԺ քննարկմանը ներկայացվելիք օրենսդրական նախաձեռնությունն է, որով կրկնապատկվելու է երկարատև ու կարճատև տեսակցությունների թիվը: Մեկ այլ օրինագիծ էլ նախատեսում է ռեժիմների փոփոխություն:
«2015 թ. ընթացքում փակ ռեժիմում գտնվող 9 դատապարտյալ տեղափոխվել է կիսափակ ռեժիմ: Քայլերը շարունակական են: Մենք անընդհատ ուշադրության կենտրոնում ենք նրանց պահում»,-ասաց նախարարը:
Ա. Ավետիսյանն էլ արձագանքեց, որ կուսակցության այցերը ՔԿՀ-ներ կշարունակվեն:
Ցմահ դատապարտյալների վերաբերյալ այլ հրապարակումներ՝
Զարուհի Մեջլումյան. Հնարավոր դատական սխալներին անդրադառնալու կամք չկա
Ցմահ դատապարտյալների հացադուլը անհետևանք չի մնա. Քննարկում
Փաշինյանն այցելել է հացադուլի մեջ գտնվող 55 ցմահ դատապարտյալներին
Սուրեն Քրմոյան. Ցմահ դատապարտյալների վիճակի բարելավմանն ուղղված օրինագիծը շրջանառության մեջ է
50 ցմահ դատապարտյալ շարունակում է հացադուլը
Արդարադատության նախարարությունը աշխատում է ցմահ դատապարտյալների հետ, որ դադարեցնեն հացադուլը
ԱՆ փոխնախարարը այցելել է ցմահ դատապարտյալներին ու հորդորել դադարեցնել հացադուլը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 45 ցմահ դատապարտյալ հացադուլ է հայտարարել
Ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը