Արդարադատության նախարար. Ծառայողական քննությունը կպարզի, թե ինչ է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
Իրավապաշտպանների, Մարդու իրավունքների պաշտպանի, դիտորդական խմբի կողմից ստացված գրությունների հիման վրա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Քրեակատորական վարչություն համապատասխան գրություն է ուղարկել, որի հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն:
Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց արդարադատության նախարարը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ավբշետիսյանի հարցին, թե ի վերջո ինչ էր տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Նախարար Հովհաննիսյանի խոսքով, ծառայողական քննության արդյունքում կպարզվի՝ եղե՞լ են բռնության դեպքեր, արդյո՞ք ՔԿՎ աշխատակիցների գործողություններն օրինաչափ են եղել:
Հիշեցնենք, որ սոցցանցերում և մամուլում հրապարակումներ եղան, որ «Նուբարաշենում» «նալյոտ» է եղել: Դրանից հետո ՔԿՎ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի. « ԶԼՄ-ներում տեղ գտած տարաբնույթ տեղեկությունները ծառայողական քննության շրջանակներում իրականացված գործողությունների, մասնավորապես՝ ազատազրկված անձանց նկատմամբ կատարված բռնությունների վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում:
Հայտնում ենք, որ քաղաքացու դիմումի հիման վրա նշանակված ծառայողական քննության շրջանակներում ՀՀ ԱՆ ՔԿՎ ներքին անվտանգության բաժնի աշխատակիցների կողմից խուզարկություն է կատարվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի խցերում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել են մի շարք արգելված իրեր, ինչն էլ բնականաբար կարող էր առաջացնել դատապարտյալի կամ կալանավորված անձի դժգոհությունը»:
Նախորդող լուրեր՝
Ոչ թե «նալյոտ» այլ խուզարկություն. ԱՆ ՔԿՎ պարզաբանումը
Դիմակավորված անձանց «նալյոտ» «Նուրբարաշեն»-ում. ԱՆ ՔԿՎ-ն հերքում է