Բացահայտվում են Տիգրան Ուրիխանյանի կենսագրության «վարկաբեկիչ» դրվագները. «Հրապարակ»
«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի և ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը կայացել է ոչ թե օրերս, այլ ամիսներ առաջ՝ ամռանը: Ուրիխանյանի թիմակիցներից մեկն ասել է, որ քանի որ հիմա «վերևներից» իրենց դեմ գործընթաց է սկսվել, և «բացահայտվում» են Տիգրանի կենսագրության «վարկաբեկիչ» դրվագները, «բացահայտվել» է նաև ամիսներ առաջ կայացած այդ հանդիպումը։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Քննարկվել է ընդդիմադիր դաշտում փոխգործակցության հարցը, Ուրիխանյանը ներկայացրել է պարզ դիրքորոշում, որ փոխգործակցությունը կլինի այնքան, որքան ՕԵԿ-ը կարող է ընդդիմություն լինել»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է «Ալյանսի» մամլո խոսնակ Վարդան Քոչարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան