Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ. ԼՂՀ ՊՆ
Հոկտեմբերի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Նախորդող հրապարակումներ՝
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
Համանախագահների մասնակցությամբ դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմից գնդակոծություն է գրանցվել
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ստիպված են եղել զրահաբաճկոններով անցնել շփման գիծը. Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը
Համանախագահները կհատեն շփման գիծը