«ՌեԱնիմանիան» մեկնարկում է
Այսօր ֆրանսիական «Մունե» ֆիլմով (ռեժիսորներ՝ Ալեքսանդր Հեբոյան, Բենուա Ֆիլիպոն) կտրվի «ՌեԱնիմանիա» Երևանի 7-րդ միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնի մեկնարկը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» Երևանի 7-րդ միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը: Այս տարի փառատոնի նախընտրական փուլի ժյուրիի և պատվավոր միջազգային խորհրդի կողմից ընտրվել է 184 անիմացիոն ֆիլմ, որոնք կմասնակցեն «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն երաժշտական հոլովակ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ» մրցութային ծրագրերին:
«ՌեԱնիմանիա» փառատոնին կցուցադրվեն մրցութային, վավերագրական և էքսպերիմենտալ ֆիլմեր, ինչպես նաև, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` «Վերածնունդ» ծրագրում անիմացիոն ֆիլմեր: Փառատոնի շրջանակում կբացվի նաև պատկերապատումների ցուցահանդես: «ՌեԱնիմանիա» փառատոնի ընթացքում կցուցադրի ավելի քան 400 ֆիլմ:
Փառատոնի փակմանը կցուցադրվի «Մարգարեն» (ռեժիսոր՝ Ռոջեր Ալերս), որի արտադրությունն իրականացրել և գլխավոր հերոսուհուն հնչյունավորել է Սալմա Հայեքը:
Նախորդող հրապարակումներ՝
«ՌեԱնիմանիա» կրթաթոշակ. կինոփառատոնը ներկայանում է նորություններով
184 անիմացիոն ֆիլմ` «ՌեԱնիմանիա» փառատոնում
«ՌեԱնիմանիա» փառատոնի տնօրենը՝ Կահիրեի մանկական փառատոնի ժյուրիի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան