Հռոմի իշխանություններն իրենց սեփականությունն են համարում զբոսաշրջիկների կողմից շատրվանների մեջ նետած մետաղադրամները
Մետաղադրամները, որոնք զբոսաշրջիկները նետում են Հռոմի հայտնի շատրվանները մեջ, այսուհետև համարվելու են Հավերժ քաղաքի իշխանությունների սեփականությունը և օգտագործվելու են հուշարձանների վերանորոգման համար: Այս որոշումը վերաբերում է Հռոմի բոլոր շատրվաններին, բացի Թրեվի շատրվանից. այստեղ հավաքված մետաղադրամները տրվելու են «Կարիտաս» բարեգործական կազմակերպությանը: Այս մասին գրում է Նյուզու.քոմ կայքը:
Քաղաքային իշխանությունը նաև որոշում է կայացրել, որ նրանք, ովքեր կփորձեն հավաքել մետաղադրամները, կդիտվի որպես գողեր և կպատժվեն:
Մետաղադրամները հավաքվելու են, տեսակավորվելու, այնուհետև տրվելու է բանկին հաշվելու համար: Այն վերածվելու է եվրոյի:
Մետաղադրամը շատրվանների մեջ նետելը կապված է քաղաքային մի լեգենդի հետ. եթե նետում են մեկ մետաղադրամ, անպայման վերադառնում են Հռոմ, երկու՝ հանդիպում սիրելիին, երեք՝ արագ հարսանքի: Այս նշաններին հավատող զբոսաշրջիկները Հռոմում տարեկան թողնում են մոտ մեկ միլիոն եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում