Արցախի նախագահը պարգևատրվել է Նիկոլայ Հովհաննիսյանին
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան 85-ամյակի կապակցությամբ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: