Հասթերթն ընդունելու է իր մեղքը սեռական բռնության համար, սակայն ԱՄՆ-ը դեռ քողարկում է նրա դեմ թուրքական շանտաժը

Սպասվում է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթը մեղավոր կճանաչվի գաղտնի վճարումներ կատարելու համար՝ դպրոցում ըմբշամարտի մարզիչ եղած ժամանակ իր կողմից սեռական բռնության ենթարկված տղաների լռությունը գնելու համար: Դաշնային դատախազների հետ մեղքի ընդունման այս գործարքը կնիք կդնի նրա դատական արձանագրությունների վրա, այդպիսով հանրությունից թաքցնելով նրա դեմ վկայությունների մանրամասները:

2005 թվականից ի վեր, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին թարգմանչուհի Սիբել Էդմոնդսը բացահայտեց ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակներում տիրող կոռուպցիան, վրդովված քաղաքացիներն անհամբեր սպասում են, որ իրավապահ մարմինները կքննեն նրա ցնցող բացահայտումները:

Հաշվի առնելով, ցավոք, Վաշինգտոնի և ամերիկյան գլխավոր լրատվամիջոցների երկարատև լռությունը, ես կարծում եմ, որ ժամանակն է մեկ անգամ ևս բացահայտել թուրքական խմբերի կողմից խոսնակ Հասթերթին կաշառելու մասին պնդումների սկանդալային քողարկումը:

Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից և Ազգային շահերի խորհրդի գործադիր տնօրեն Ֆիլիպ Ջիրալդին, «Ամերիքըն կոնսերվատիվ» կայքէջում անցյալ շաբաթ թողարկեց օտարերկրյա կառավարությունների կողմից խոսնակ Հասթերթին շանտաժի ենթարկելու չարաբաստիկ մանրամասները:

Էդմոնդսը ՀԴԲ-ի իր պաշտոնից հեռացվեց՝ իր վերադասներին ամերիկյան պետական կառույցներ թուրք գործակալների ներթափանցումը բացահայտելուց հետո, «որոնք ձգտում էին ազդել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վրա, իսկ երբեմն էլ զբաղվելով ապօրինի գործունեությամբ»՝ ըստ Ջիրալդիի: «Կոռուպցիայի ծավալները ընդգրկում էին բարձրաստիճան պետական պաշտոնյաների և կոնգրեսականների կաշառակերությունը՝ էմբարգոյի ենթարկված երկրների համար արտահանման թույլտվություններ դասավորելու և գաղտնի տեղեկատվություն բացահայտելու համար», գրել է Ջիրալդին:

2009 թ. ցուցմունքում Էդմոնդսը բացատրեց, որ Հասթերթը «գլխավոր ամերիկացիների թվում էր, որոնք ներգրավված էին այնպիսի գործողություններում և գործունեության մեջ, որոնք անօրինական էին, և ոչ թե Միացյալ Նահանգների ազգային շահերի համար էին, այլ օտարերկրյա կառավարությունների և կառույցների»: Նա Հասթերթի իրավախախտումը նկարագրում է որպես. «Խոշոր չափերի կաշառքի ընդունում կանխիկ գումարի կամ «լվացված» փողերի տեսքով և դրանց լվացում, դրանք դարձնելով օրինական իր արշավների, ինչպես նաև անձնական օգտագործման համար՝ որոշակի հովանավորչություն անելու և որոշ գործողությունների կոչ անելու նպատակով, որպեսզի որոշակի բաներ արվեն օտարերկրյա կառույցների և կառավարությունների, Թուրքիայի կառավարության և թուրքական գործարար կառույցների շահերի համար»:

Վկայություն տալու ժամանակ Էդմոնդսին հարցրեցին. «Արդյոք հիմքեր ունե՞ք ենթադրելու, որ, օրինակ, պարոն Հասթերթը տապալել է Հայոց ցեղասպանության բանաձևերից մեկը՝ դրա դիմաց այս թուրքական կազմակերպություններից գումար ստանալու համար»: Նա պատասխանեց. «Այո, ունեմ.... Ճիշտ է... և ոչ միայն փող վերցնելու, բայց նաև այլ գործողությունների համար, որոնց համար տարբեր պատճառներով ենթարկվելով շանտաժի»: Ներկայացուցիչների պալատից հեռանալուց հետո, Հասթերթն աշխատեց Դիկշտայն Շապիրո վաշինգտոնյան ընկերությունում որպես գրանցված լոբբիստ Թուրքիայի համար:

Վկայություն տալու ժամանակ Էդմոնդսը նաև բացահայտեց, որ Հասթերթը «օգտագործել է իր առանձնատունը [Չիկագոյում], որը նստավայր չէր, որոշակի ոչ այնքան բարոյական համարվող գործողությունների համար: Հիմա, արդյոք դա է օգտագործվել շանտաժի համար, չգիտեմ, բայց փաստ է, որ այդ մասին գիտեին օտարերկրյա կառույցները, ըստ էության, նրանք երբեմն մասնակցում էին այդ ոչ այնքան բարոյական գործողություններին տվյալ առանձնատանը, որը համարվում էր գրասենյակ, ոչ բնակարան, նստավայր, շաբաթվա որոշակի ժամերին, օրերին և երեկոները: Ուստի, ես չեմ կարող ասել՝ դա էր օգտագործվում շանտաժի համար, թե ոչ, բայց նրանք մասնակցում էին որոշակի գործողությունների: Նրանք տեղյակ էին»:

Էդմոնդսը ասաց Կոնգրեսի քննիչներին, որ ՀԴԲ-ի հեռախոսային ձայնագրություններում թուրք անձինք պարծենում էին Հասթերթի հետ ունեցած իրենց գաղտնի հարաբերություններով: «Նրանք քննարկում էին նրան տասնյակ հազարավոր դոլարների գաղտնի վարձատրությունների վճարումը՝ քաղաքական հովանավորության և տեղեկատվության դիմաց: Շատ սղագրություններում կասկածյալների թվում էին քաղաքի թուրքական հյուպատոսությունից մի կասկածելի անձ, ինչպես նաև Թուրք-ամերիկյան խորհրդի և Թուրք-ամերիկյան ասոցիացիաների համագումարի մի քանի անդամներ, գործարար կառույցներ, որոնք որոշ ՀԴԲ գործակալների կարծիքով, երբեմն որպես ծածկ են ծառայել կազմակերպված հանցագործության համար: Թվում է, թե մի քանի հեռախոսազանգեր առնչություն ունեն թմրամիջոցների փոխադրման և այլ հնարավոր հանցագործությունների հետ», գրել է Ջիրալդին:

Էդմոնդսը նշել է, որ հեռախոսային գաղտնալսումները պարունակում էին Հասթերթի դիրքորոշման կտրուկ փոփոխության բազմակի վկայակոչումներ՝ 2000 թ. աշնանը Կոնգրեսի կողմից Թուրքիայում 1915-1923 թթ. հայերի կոտորածները ցեղասպանություն անվանելու քարոզարշավի վերաբերյալ: 2000թ. օգոստոսին, խոսնակ Հասթերթը հայտարարեց, որ ինքը կսատարի բանաձևին և այն կուղարկի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստ քվեարկության համար: Բանաձևը, որին կտրականապես դեմ էին թուրքերը, իրականում ճնշող մեծամասնությամբ ընդունվեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Այնուհետև, հոկտեմբերի 9-ին, լիագումար նիստի քվերակությունից քիչ առաջ, Հասթերթը այն հանեց.... Թուրքիայի հյուպատոսության մի բարձրաստիճան պաշտոնյա արձանագրված խոսակցության մեջ նշել է, որ «Հասթերթին համոզելու գինը, որ ցեղասպանության բանաձևը հանի, կարժենա առնվազն 500 հազար դոլար», հաղորդում է Ջիրալդին իր հոդվածում:

Տասնհինգ տարի անց, ամերիկյան հասարակությունը դեռ սպասում է, որ ԱՄՆ կառավարությունը կհետաքննի խոսնակ Հասթերթի դեմ առաջադրված լուրջ մեղադրանքները թուրքական կաշառատվության և շանտաժի վերաբերյալ…

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}