Վահան Բաբայանը խոստանում է բարձրացնել Էթիկայի հանձնաժողովի հեղինակությունը
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահան Բաբայանը ԱԺ այս նստաշրջանում ղեկավարելու է ԱԺ Էթիկայի հանձնաժողովը և խոստանում է կողմնապահ չլինել ու բարձրացնել հանձնաժողովի հեղինակությունը:
«Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի կողմնապահություն չլինի, բոլոր պատգամավորներին վերաբերող հարցերը քննարկվեն հավասար դաշտում: Անկախ նրանից` ես որ կուսակցության ներկայացուցիչն եմ, վստահեցնում եմ ձեզ, որ մեր հանձնաժողովը գործելու է օրենսդրության շրջանակներում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահան Բաբայանը` նկատելով, որ իրենք ուշադրություն չեն դարձնելու էմոցիաների ու քաղաքական հայացքների վրա:
Էթիկայի հանձնաժողովը մինչ այժմ ղեկավարել է արդարադատության ներկայիս նախարար Արփինե Հովհաննիսյանը և այդ ժամանակահատվածում հանձնաժողովը ստացել էր ընդամենը մեկ դիմում` ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանից և այն էլ մերժել էր: Ըստ որոշ պնդումների, Էթիկայի հանձնաժողովը վստահություն չունի, մեր այս դիտարկմանն ի պատասխան Վահան Բաբայանն ասաց. «Ամեն ինչ արվել է, որ Էթիկայի հանձնաժողովի հեղինակությունը բարձրացնենք»:
Բաբայանն ասաց, որ հաջորդ շաբաթ հանձնաժողովը նիստ կգումարի:
Թեմային առնչվող հրապարակումներ`
ԱԺ Էթիկայի հանձնաժողովը կղեկավարի ԲՀԿ ներկայացուցիչը
Էթիկայի հանձնաժողով դիմելը ինքնանպատակ չպետք է լինի. Արփինե Հովհաննիսյան
«Արփինե Հովհաննիսյանի ղեկավարած Էթիկայի հանձնաժողովն աննախադեպ պարապուրդի էր մատնվել»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան