Իսլամական հեղափոխությունից ի վեր առաջին անգամ Իրանը կին դեսպան ունի
«Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը նշանակվել է Մալայզիայում Իրանի դեսպան»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ իսլամական հեղափոխությունից ի վեր 37 տարի անց տաբուն կոտրվում է և Իրանը կին դեսպան է նշանակում:
«ԻՍՆԱ»-ի փոխանցմամբ՝ Մարզիե Աֆխամի փոխարեն ԱԳՆ մամլո խոսնակ է նշանակվել ԻԻՀ ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Սադեղ Հոսեյն Ջաբերի Անսարին:
Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերին էլ Իրանն առաջին անգամ իսլամի սուննի ուղղությանը հետևող դեսպան էր նշանակել: Ազգությամբ քուրդ Սալեհ Ադիբին նշանակվել էր Կամբոջայում և Վիետնամում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան: