Հայաստանի դահուկավազքի թիմը մեկնել է Ֆինլանդիա
Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամները մեկնել են Ֆինլանդիա, որտեղ կանցկացնեն հերթական ուսումնամարզական հավաքը:
Հավաքականը երկու մարզիչների՝ Արթուր Միքայելյանի և Ալլա Միքայելյանի գլխավորությամբ մինչև նոյեմբերի 15-ը հավաք կանցկացնի ֆինլանդական Վուոկատի քաղաքում: Այնուհետ Սերգեյ Միքայելյանը և Միքայել Միքայելյանը կմասնակցեն Սաարիսելկայի միջազգային վարկանշային մրցաշարին: Մինչև տարվա ավարտը հայ դահուկորդներից Սերգեյ Միքայելյանը կմասնակցի նաև աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Սերգեյը և Միքայելը դեկտեմբերի 11-13-ը կմասնակցեն նաև սկանդինավյան գավաթի խաղարկությանը և կվերադառնան հայրենիք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում