Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատում
Այսօր տեղական ժամանակով ժամը 14.11-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.810 և արևելյան երկայնության 44.250 (Թուրքիա): Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Արարատի մարզում 2-3 բալ ուժգնությամբ: