Բալայան. Պետք չէ սահմանադրական փոփոխություններն ընկալել որպես հարցերը լուծելու միջոց (տեսանյութ)
«Սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագիծը շատ ավելի հստակ է, շատ ավելի բան է ասում իշխանությունների տարանջատման սկզբունքի, մարդու իրավունքների երաշխավորման հետ կապված»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սահմանադրագետ Գաբրիել Բալայանը:
Միաժամանակ նա նշեց, որ ինչպես այժմ, հնարավոր փոփոխություններից հետո էլ խնդիրը լինելու է կիրառության մեջ. «Զուտ տեքստը որևէ բան չի տալու: Շատ առաջադեմ երկրներ սահմանադրություն չունեն: Պետք չէ սահմանադրական փոփոխություններն ընկալել որպես հարցերը լուծելու միջոց»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանում սահմանադրությունը շուտ-շուտ փոփոխվում, սահմանադրագետն ասաց, որ 1995 թվականին կատարվեցին առաջին փոփոխությունները. «Սահմանադրության մշակումը տեղի էր ունեցել որոշակի պատերազմական գործողությունների ժամանակ, սոցիալական ծանր պայմաններում, հնարավոր չէր հաշվի առնել այն բոլոր մարտահրավերները, որոնք ծառացած էին այդ ժամանակ և որոնք գալու էին: 2003 թվականին հանրաքվեի դրվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որը ժողովրդի կողմից մերժվեց: Այդ նախագիծը Եվրախորհրդի պահանջն էր, դրանով վերացվում էր մահապատիժը, սահմանվում էր մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Մի փոքր խմբագրված տարբերակը հանրաքվեի դրվեց 2005 թվականին և ընդունվեց: Այս Սահմանադրությամբ, ինձ համար, ինստիտուցիոնալ առումով որոշակի խնդիրներ առաջացավ, որոնք դեռ բացատրելի չեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան