112,9 մլն դոլարի վարկ՝ քաղաքներում քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների բարելավման համար
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագրին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել վարկ` 112 մլն 9 70 հազար ԱՄՆ դոլար գումարի չափով: Ծրագրի նպատակն է բարելավել քաղաքներում քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները` ապահովելով ավելի արդյունավետ, ապահով և մատչելի տրանսպորտային ծառայություններ:
Գործադիրը հավանություն է տվել նաև ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին: Նոր վարկային ծրագիրը, որի ընդհանուր գումարը կկազմի 50 մլն ԱՄՆ դոլար, նախատեսվում է իրականացնել 2016-2019 թվականների ընթացքում: Ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի ՎԶՄԲ-ի (ծրագրի ընդհանուր գումարի 80 տոկոս՝ 40 մլն ԱՄՆ դոլար) և ՀՀ կառավարության (ծրագրի ընդհանուր գումարի 20 տոկոս՝ 10 մլն ԱՄՆ դոլար) համաֆինանսավորմամբ: Նոր վարկային ծրագրի նպատակն է՝ ընտրված կենսական նշանակության ճանապարհները (շուրջ 155 կմ ընդհանուր երկարությամբ) վերականգնելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար, ինչպես նաև ամրապնդել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարողությունը` կառավարելու կենսական նշանակության ճանապարհային ցանցը:
Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել նաև ՀՀ-ի և Միջազգային Զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2015թ. սեպտեմբերի 3-ին ստորագրված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրին: Ծրագրի նպատակն է բարելավել բնակչության տնտեսական և սոցիալական կարգավիճակը՝ իրականացման տարածքում ստեղծելով եկամտի աճի և զբաղվածության կայուն հնարավորություններ: Ծրագիրն ունի երեք բաղադրիչ: Մասնավորապես, ներդրումների և փոխառությունների, ինչպես նաև տարբեր տեսակի կառավարման և տեխնիկական աջակցության տեսքով աջակցություն կտրամադրվի աղքատ գյուղական արտադրողների հետ ամուր կապեր ունեցող գյուղատնտեսական արժեշղթայի շրջանակում գործող փոքր և միջին մասնավոր ընկերություններին, կբարելավվեն հանրապետության 7 մարզերի՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք և Արագածոտն գյուղական համայնքներում ջրամատակարարման և ոռոգման համակարգերը՝ առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին: Հովիկ Աբրահամյանը, կարևորելով ծրագիրը, նշել է , որ պետք է հետամուտ լինել այն արագ իրականացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան