Համաշխարհային բանկի զեկույցը դրական ազդակ է ներդրողների և գործարար միջավայրի համար. Կարեն Ճշմարիտյան
Համաշխարհային բանկի կողմից հրապարակած «Doing Business-2016» զեկույցը, որտեղ Հայաստանն իր դիրքը բարելավել է երեք կետով, դրական ազդակ է ներդրողների և գործարար միջավայրի համար։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Այնուհետև նախարարը մանրամասն ներկայացրեց զեկույցում յուրաքանչյուր բարեփոխմանը՝ նշելով, որ ՀԲ-ի զեկույցները բիզնեսն առավել արժանահավատ է համարում։ «Ներդրումների ներգրավման գրավչությունը իհարկե միայն վարկանիշային ցուցակներով չի որոշվում, բայց դա չի նշանակում, որ պետք է կանգ առնենք ու ասենք՝ եկեք այլևս չաշխատենք»,- ասաց Կ.Ճշմարիտյանը:
Անդրադառնալով ՀԲ-ի մեկ այլ զեկույցին, ըստ որի՝ Հայաստանը ամենամոնոպոլիզացվածն է ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների շարքում, Կ.Ճշմարիտյանը նշեց, որ «Doing Business» զեկույցում ցուցանիշների մեջ մոնոպոլացման գործոնն ընդգրկված չէ։ «Իհարկե, մոնոպոլիայի առկայությունը բացասական է, բայց ընդհանուր առմամբ դա այս զեկույցի թեման չէ։ Եթե խոսենք ընդհանուր ներդրումային մթնոլորտի մասին, ապա իհարկե, զեկույցն արտացոլում է իրական պատկերը»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու են նվազում օտարերկրյա ներդրումները ՀՀ տնտեսության մեջ, Կ.Ճշմարիտյանն ասացղ, որ համամիտ չէ՝ ներդրումները չեն նվազում: «Օտարերկյա ներդրումները ոչ թե իջնում են, այլ բարձրանում են: Նվազում են ուղղակի ներդրումները, բայց դրանք մի մասն են օտարերկրյա ներդրումների»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին