Պլատինի. «ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին մյուսներից ավելի եմ արժանի»
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ով ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուներից մեկն է, վստահ է, որ համաշխարհային ֆուտբոլի ղեկավարմամբ իրենից ավելի լավ ոչ ոք չի կարող զբաղվել:
«Մյուս թեկնածուների նկատմամբ հարգանքով հանդերձ՝ բոլորից ավելի հարմար թեկնածու եմ համաշխարհային ֆուտբոլի ղեկավարման համար»,- հայտարարել է ֆրանսիացին բրիտանական «Telegraph»-ին տված հարցազրույցում:
Բացի այդ, Պլատինին հերթական անգամ անդրադարձել է այն տեղեկատվությանը, որ ՖԻՖԱ-ից 2011 թ. 2 մլն շվեյցարական ֆրանկ է ստացել, որի պատճառով այժմ հետաքննության տակ է:
«2 մլն շվեյցարական ֆրանկը քառամյա աշխատավարձի պարտքն էր, որը ես պետք է ստանայի որպես ՖԻՖԱ-ի նախագահի հատուկ խորհրդական:
Արդյոք, որպես խորհրդական, կատարե՞լ եմ իմ աշխատանքը: Այո: Շվեյցարիայում բանավոր պայմանագրերը թույլատրվա՞ծ են: Այո: Ես իրավունք ունե՞ի նույնիսկ 9 տարի անց ստանալ իմ գումարը: Այո: Դրա համար անհրաժեշտ բանկային հաշիվ բացե՞լ եմ: Այո: Այդ գումարից հարկեր վճարվե՞լ են: Այո:
ՖԻՖԱ-ն իրավունք ուներ չվճարել ինձ, սակայն որոշել է կատարել ստանձնած պարտավորությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում