Նիլս Մուժնիեկս. «Իրավիճակը Ադրբեջանում լուրջ անվստահություն է առաջացնում ընտրությունների նկատմամբ»
«Կամ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանները բոլորը ավազակներ, հարկերից չարամտորեն խուսափողներ եւ օտարերկրյա գործակալներ են, կամ էլ այդ երկրում քաղաքական եւ դատական համակարգի հետ լուրջ խնդիրներ կան: Ես հակված եմ կարծելու, որ վերջին տարբերակն է ճիշտ»,-Politico առցանց պարբերականի եվրոպական կայքում հրապարակված հոդվածում գրում է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը:
«Ադրբեջան. մութ գոտի» վերնագրված հոդվածում ԵԽ հանձնակատարը սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանում մարդու իրավունքների, մասնավորապես ընտրությունների ազատության եւ խոսքի ազատության իրավունքի հետ կապված իրավիճակը, պնդելով, որ գալիք խորհրդարանական ընտրությունների արդար եւ թափանցիկ անցկացման համար ստեղծված չեն որեւէ նպաստավոր պայմաններ:
«Նոր կեղծ ընտրություններ են անցկացվում միայն մի քանի իրավունքի երկիր Ադրբեջանում»,-գրում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը:
Situation in #Azerbaijan casts a dark cloud over elections.My views on https://t.co/49DQ6v6qaX via @POLITICOEurope pic.twitter.com/xXyrjLRySV
— Nils Muiznieks (@CommissionerHR) October 28, 2015
«Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Ադրբեջանում գալիք ընտրությունների վերաբերյալ ավելի խորը անվստահություն է առաջացնում: Մարդու իրավունքների պաշտպաններ, լրագրողներ եւ ընտրությունների դիտորդական առաքելությամբ զբաղվող տեղական կառույցներ՝ բոլորը լռեցվել են ռեպրեսիվ օրենսդրության միջոցով, բանտարկվել են մտացածին մեղադրանքներով, կամ էլ ճնշումների արդյունքում ստպված են եղել լքել երկիրը: Այս իրավիճակում անիմաստ է որեւէ իմաստալից բանավեճ անցկացնել ընտրությունների վերաբերյալ կամ մտածել հաշվետվողականության մասին»,-գրում է Մուժնիեկսը:
«Շատ լավ փաստարկված քննադատություն է: Ռեժիմը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին», - Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը:
https://t.co/S83AiQiyY8 Extremely well-done critique. Regime must release political prisoners if it is to be a credible democratic partner.
— Richard Kauzlarich (@richkauz) October 28, 2015